Մեծ պահքի խոկման արարողություն Մայր Աթոռում

28.03.2018

Մարտի 26-ին` ժամը 18:30-ին, Ավագ Երկուշաբթի, Գևորգյան Հոգևոր Ճեմարանը կազմակերպել էր խոկման արարողություն Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` ամփոփելու համար Մեծ Պահքը և նշանավորելու Ավագ Շաբաթվա սկիզբը: Արարողությանը ներկա էին հոգևորականներ, աշխարհական դասախոսներ, համալսարանների ռեկտորական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր համալսարանների ուսանողներ, ինչպես նաև զինվորականներ: