Մեծ պահքի 6-րդ կիրակի, Գալուստյան կիրակի

29.03.2012

Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակի իր խորհուրդն ունի: Մարտի 25-ին Հայ Առաքելական եկեղեցին նշեց «Գալստյան կիրակին», որը նվիրված է Քրիստոսի երկրորդ Գալստյանը: Այն հիշեցնում է նաև Փրկչի առաջին Գալուստը: Առաջին Գալուստով մարդկանց հնարավորություն տրվեց նորոգվելու ու նրանց առաջ բացվեց փրկության դուռը: Իսկ Քրիստոսի երկրորդ Գալստյամբ հիշեցվում է, որ սկսվելու է նոր դարաշրջան: