Մատուռի օծում Քարվաճառում

27.03.2018

Քարվաճառի զորամասերից մեկում օծվել է զինվորների կողմից կառուցված մատուռը ձեռամբ ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ Գերշ. Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի: Մատուռին կից տեղադրվել են երկու խաչքարեր, որոնցից մեկը նվիրված է 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում 4-րդ հատուկ գումարտակի զոհված զինծառայողների հիշատակին: