Մատուռի օծում զորամասում

15.11.2017

Տավուշի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Բագրատ եպս. Գալստանյանի ձեռամբ Տավուշի մարզի զորամասերից մեկում օծվեց Ս. Սարգիս մատուռը: Արարողությանը ներկա էին զինվորներ, զորամասի հրամանատարական կազմը եւ հոգեւոր սպասավորներ: