Մատենադարանը սկսում է վերականգնել ու հանրայնացնել Արցախում գրված ձեռագրերը
09.12.2024
ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Մատենադարանին է հատկացրել 74,000 դոլար՝ բացառիկ վավերագրերի վերականգնման ու հանրահռչակման համար։ Ծրագրի շնորհանդեսի ժամանակ Մատենադարանի տնօրենը նշել է, որ արցախյան ձեռագրերի հավաքածուն համաքրիստոնեական և համաշխարհային արժեք ունեն: Ընտրվել են Արցախի Գանձասարում, Դադիվանքում, Գնդեվանքում, Խադավանքում, Գտչավանքում և միջնադարյան վանքերում 13-18-րդ դարերում գրված և նկարազարդված ձեռագրեր: Դրանք եզակի արխիվային վավերագրեր են, որոնք լույս են սփռում հայկական հարուստ մշակութային ժառանգության և պատմական անցքերի վրա: