Մասիսի շրջանից Մայր Աթոռ ուխտի եկած 50 ընտանիքի հետ հանդիպեց Ամենայն Հայոց Հայրապետը
17.12.2019
2019 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընտանիքի տարի է հռչակել։ Տարվա ընթացքում տարբեր մարզերից ու համայնքներից բազմաթիվ ուխտավորներ են ընտանիքով եկել Ս. Էջմիածին, հանդիպել Վեհափառ Հայրապետին։ Օրերս Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց նաև Մասիսի տարածաշրջանի 50-ից ավելի ընտանիքների հետ։