Մասիս քաղաքի Ս. Թադեոս եկեղեցու բակը բարեկարգվում է

08.09.2020

Տևական ժամանակ է, ինչ սկսվել են Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու շրջակայքի բարեկարգման աշխատանքները։ Վարդանյան ընտանիքի բարերարությամբ 5 տարի առաջ կառուցված եկեղեցու կանաչապատ բակը շուտով ապահովված կլինի նաև ոռոգման կաթիլային համակարգով: