Մայր տաճարում Սուրբ Ծնունդի տոնին մատուցվել է Հայրապետական պատարագ

08.01.2025

Միաբանական թափորը Մայր տաճար է ուղեկցել պատարագիչի հանդերձներով զգեստավորված Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հայոց Հայրապետի ամպհովանին այս տարի կրել են Հայ Առաքելական եկեղեցու ճարտարապետական խորհրդի անդամները: Մատուցվել է հայրապետական պատարագ, որի ավարտին կատարվել է ջրօրհնեքի կարգ: Այն խորհրդանշում է Քրիստոսի մկրտությունը Հորդանան գետում: Խորան է բերվել մյուռոնաթափ աղավնին և հայոց Հայրապետը սրբալույս մյուռոն է հեղել կաթսաների մեջ։ Այս տարի խաչի կնքահայրը ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանն է: