Մայր Տաճարում մատուցվեց ամանորյա Սուրբ Պատարագ

13.01.2013

Հունվարի 1-ին Մայր Տաճարում մատուցվեց ամանորյա Սուրբ Պատարագ: Պատարագիչը Տ. Եղիա աբեղա Խաչատրյանն էր: Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի հանդիսապետությամբ կատարվեց Հայրապետական մաղթանք: Արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանները հավաքվեցին վեհարանում` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունն ու ամանորյա շնորհավորոնքները: