Մայր Տաճարում կատարվեց Հայրապետական մաղթանք

05.11.2013

Նոյեմբերի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 14-րդ տարեդարձի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մասնակցությամբ Մայր Աթոռի միաբանների և բազում ուխտավորների կատարվեց Հայրապետական մաղթանք: Մաղթանքի հանդիսավոր արարողությունը կատարվեց Ս. Պատարագի ավարտից հետո Իջման Ս. Սեղանի առջև` հանդիսապետությամբ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի: