Մայր Տաճարում եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել Սյունյաց թեմի առաջնորդը

12.11.2024

Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյան 8-9 տարեկանից ծառայել է Սուրբ Յոթ վերք եկեղեցում: Սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում և Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 2003թ. ձեռնադրվել է սարկավագ: Պաշտպանել է ավարտաճառ՝ «Մխիթար Գոշի «Գիրք Դատաստանի» աշխատությունը» թեմայով: 2004թ.- ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա, սպասավորել է Մայր Աթոռի Մկրտարանում, Տավուշի թեմում` Նոյեմբերյանում և Գոշավանքում, հետագայում նաև՝ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում: