Մայր Տաճարում եպիսկոպոսական անդրանիկ Պատարագն է մատուցել Հունահայոց թեմի առաջնորդը
19.11.2024
15 տարվա հոգևոր ծառայությունից հետո Հունահայոց թեմի առաջնորդ Տեր Խորեն եպիսկոպոս Առաքելյանը ուխտի Պատարագով ստացել է եպիսկոպոսական աստիճան: Սրբազանը բարձրագույն կրթությունը ստացել է նախ ԵՊՀ-ում, ապա զորացրվելուց հետո ընդունվել է ԳՀՃ: Որպես աբեղա մեկ տարի Մայր Աթոռում ծառայելուց հետո Սրբազան Հայրը հոգևոր սպասավորություն է ստանձնել Հունահայոց թեմում, ապա նշանակվել է թեմի առաջնորդկան տեղապահ: