Մայր Տաճարի վերականգնմանը զուգահեռ բարեկարգվում է հարակից կանաչ տարածքը

17.06.2024

Առաջիկա 1-2 տարվա ընթացքում Տաճարի կանաչապատ տարածքն իր ամբողջական տեսքը կստանա։ Ամենայն Հայոց Հայրապետի առաջարկով՝ Տաճարի կանաչապատման նախագծումն իրականացվել է հայկական գորգարվեստի զարդանախշերի մոտիվներով։ Հարակից կառույցներին և կլիմային հարմար կանաչ համադրություն ստեղծելու նպատակով լանդշաֆտային ճարտարապետների, բուսաբանների, դիզայներների մեծ թիմ է աշխատել։ Ծաղկատեսակներից ընտրվել են սպիտակ և կարմիր վարդեր, լավանդա և հորտեզիա, որոնք իրարից առանձնացված են բուքսոր տեսակի թփերով։ Բուսատեսակները ներկրվել են եվրոպական տարբեր երկրներից նախորդ տարվա ապրիլին։