Մայր Տաճարի հիմնանորոգումը, որ ընդգրկել է հատակից մինչեւ մայր գմբեթի խաչը, մոտենում է ավարտին

18.09.2024

Մի քանի տասնյակ լրաատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր շրջայց են կատարել Մայր Աթոռում և ծանոթացել կատարված աշխատանքի ծավալներին։ Տաճարը նոր մարմարյա սալահատակ ունի, թարմացվել են որմնապատկերները: Նորոգման ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին, բայց Մայր տաճարի դռները բաց են եղել մինչև 2018 թվականի նոյեմբեր: Այդ ընթացքում կատարվել է Սրբադասման արարողությունը և Մյուռոնի օրհնությունը` 2015-ին, և 2016-ին Ֆրանցիսկոս պապի այցելությունը Մայր տաճար: