Մայր Աթոռում տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք
09.02.2018
Փետրվարի 4-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ միջեկեղեցական աղոթք Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միջազգային միացյալ հանձնախմբի` Սուրբ Էջմիածնում գումարված նիստի առիթով: