Մայր Աթոռում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ

22.07.2013

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակ; Հուլիսի 10-ից, հայրապետական տնօրինությամբ, Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: