Մայր Աթոռում սկսվեց «Հովհան Օձնեցի կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը

08.12.2017

Դեկտեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի Կոմիտասյան սրահում, իր աշխատանքը սկսեց «Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը և նրա ժամանակը» գիտաժողովը: Ս. Հովհան Օձնեցի Կաթողիկոսի գահակալության 1300-ամյակին նվիրված գիտաժողովը կազմակերպվել է Գուգարաց թեմի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի նախաձեռնությամբ: