Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

14.02.2020

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Բերկրառատ տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Երեկոյան ժամերգության մասնակցեց Ս. Գայանե վանքում: