Մայր Աթոռում կայացել է Արևելյան ուղղափառ և անգլիկան եկեղեցիների միջազգային հանձնախմբի աշխատաժողովը
28.10.2024
Անգլիկան և արևելյան ուղղափառ եկեղեցիների միջև երկխոսությունը սկսվել է մոտ 25 տարի առաջ: Միջքրիստոնեական հանձնախմբի աշխատանքը սկսվել է 2002-ին, և առաջին հանդիպումը եղել է դարձյալ Սուրբ Էջմիածնում` Գարեգին Բ ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ: Էկումենիզմի` այսինքն միջեկեղեցական կապերի այս դարաշրջանում, եկեղեցիների պետերը կարևորում են միասնությանն ուղղված քայլերը: