Մայր Աթոռում գումարվել է Մայր Տաճարի վերաօծման և Մյուռոնօրհնության Համակարգող հանձնախմբի նիստ

02.09.2024

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռում գումարվել է Մայր Տաճարի վերաօծման, Մյուռոնօրհնության և հարակից միջոցառումների կազմակերպման Համակարգող հանձնախմբի նիստ։ Սեպտեմբերի 28-ին, ժամը 17։00-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը: Համակարգող հանձնախումբը հանգամանորեն քննարկել է արարողությունների և հարակից միջոցառումների ծրագիրը: