Մայր Աթոռում գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
01.10.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջոցներից «Հայաստան» համահայկական հիմնադրամին կփոխանցվի 500.000 ԱՄՆ դոլար՝ ի զորակցություն Արցախի: Որոշումը կայացվել է սեպտեմբերի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց Հայրապետի նախագահությամբ գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին։