Մայր Աթոռում Բարեխոսական կարգ է կատարվել սրբադասված նահատակների հիշատակին
25.04.2024
Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռի միաբանությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Պատարագի արարողությանը մասնակցել է սուրբ Գայանե վանքում: Այդ առիթով դուրս է բերվել Հայոց ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը: Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը շարժվել է դեպի Մայր Տաճարի հարևանությամբ կանգնեցված Հայոց Ցեղասպանության նահատակների խաչքար-հուշարձան, որտեղ Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ է կատարվել սրբադասված նահատակների հիշատակին: