Մայր Աթոռում Ամենայն Հայոց Հայրապետը կատարել է ոտնլվայի արարողություն

02.04.2024

Ավագ Հինգշաբթի երեկոյան 4-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա լվացել 12 միաբանների, զինվորների ու մանուկների ոտքերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի աշակերտենրին: Հիսուսը վերջին ընթրիքից հետո ծնկի իջավ իր աշակերտների առջև ու լվաց նրանց ոտքերը: