Մայր Աթոռն ու Մաշտոցյան Մատենադարանը համատեղ ներկայացրել են բացառիկ ցուցանմուշներ

07.10.2024

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է ցուցադրություն «Ոգեղեն իրեր, հավերժացած պատկերներ. Մատենադարանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձերը» խորագրով։ Ներկայացված են Մայր Աթոռից բերված ծիսական պարագաներ և Մատենադարանում պահվող, բայց գիտական շրջանառությունից դուրս մնացած լուսանկարներ ու ապակե նեգատիվներ: Դրանցում եկեղեցական սպասք է, մեռոնթափ աղավնի, բուրվառ, խնկաման, սկիհ ու ճաճանչ խաչ: 20-րդ դարասկզբին սուրբ Էջմիածնում նաև լուսանկարել են եկեղեցական հանդերձներ: