Մայր Աթոռի Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչը կազմակերպել էր մկրտության արարողություն
09.03.2011
Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արթիկի կալանավայրի 21 դատապարտյալների մկրտեց Քրեակատարողական հիմնարկների հոգեւոր տեսուչ Տ. Ռուբեն աբեղա Զարգարյանը: Մկրտության արարողությունը տեղի ունեցավ Արթիկի կալանավայրի նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: