Մայր Աթոռի երգչախումբը ելույթ է ունենում հոգևոր երաժշտության միջազգային փառատոնում

18.01.2011

Հունվարի 14-ին Մոսկվայի երաժշտության տան սրահում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախումբը Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մասնակցեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա.--ի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ կազմակերպված հոգեւոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին: