Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն համալրվեց մշակութային բացառիկ արժեքով

14.04.2019

Ֆրանսիացի անվանի գեղանկարիչ Նիկոլա դե Լաղժիյեղի կտավը այսուհետ կհամալրի Մայր Աթոռի գեղանկարչական հավաքածուն: Միլան կատարած հովվապետական այցի ժամանակ այդ ստեղծագործությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին է նվիրաբերել Սուրբ Էջմիածնի բարերար Մարի Մնդիկյան-Հյուսիսյանը: