Մայր Աթոռի Գանձատանը բացվեց նոր ձեռագրասրահ
01.10.2013
Սեպտեմբերի 30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ալեք և Մարի Մանուկյան Գանձատանը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Կառլ և Էմմա Սողոյաններ ձեռագիր մատյանների ցուցասրահի բացման արարողությունը: Հայ Եկեղեցու բարերարներ տեր և տիկին Սողոյանները Սուրբ Էջմիածնին են ընծայաբերել երկու տասնյակ ձեռագիր մատյաններ և հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը (Ամստերդամ, 1666 թ.):