Մայր Աթոռի աջակցությունը Գեղարքունիքի մարզի բնակիչներին

17.10.2022

Սեպտեմբերի 13-ին և 14-ին Ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 2168 անձ՝ 750 ընտանիք: Համայնքներում կարիքների գնահատմանը ու հետևանքների չեզոքացմանը ակտիվորեն մասնակցում է նաև Գեղարքունյաց թեմը: