Մայր Աթոռի «Շողակաթ» հեռուստաընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը

27.01.2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հիմնված եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Շողակաթ» հեռուստաընկերությունը ընդլայնել է իր գործունեությունը: Հունվարի 21-ից հեռուստաընկերությունը իր հաղորդումները հեռարձակում է 47-րդ հաճախականությամբ: «Շողակաթ»-ը կներկայացնի հոգեւոր եւ մշակույթային, ազգային ու եկեղեցական նոր ծրագրեր: