Մայր Աթոռի «Գավիթ» հասարակական հարթակի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ

27.10.2023

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պարբերաբար անցկացվում են «Գավիթ» հարթակի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են Հայաստանի և Արցախի գոյաբանական մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները: Հարթակի հանդիպումներին մասնակցում են հոգևորականներ, հասարակական գործիչներ, մասնագիտական ու փորձագիտական հանրույթների ներկայացուցիչներ: Քննարկելով հայրենիքի առջև ծառացած հիմնախնդիրներն ու սպառնալիքները՝ հարթակի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ: