Մայր Աթոռի «Արցախի աջակցության ծրագրի» շրջանակներում արցախցի 50 ընտանիքի հատկացվեց դրամական օգնություն

07.05.2021

Մայիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Արցախի աջակցության ծրագրի» շրջանակներում Արցախից տեղահանված 50 ընտանիքի հատկացվեց դրամական օգնություն: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստեղծված Արցախի աջակցության հանձնախումբը Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի և բարերարների օժանդակությամբ իրականացնում է աջակցության զանազան ծրագրեր: Դրամական աջակցության այս ծրագրից կօգտվի արցախցի շուրջ 700 ընտանիք: