Մայր Աթոռի 7 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանա

18.06.2024

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, ընծայման կարգ է կատարվել: Ձեռնադրող սրբազանը՝ ԱՄՆ hայոց Արևելայն թեմի առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, հարցեր է ուղղել խարտավիլակ Հայր Սուրբին և քահանայացուներին։ Սարկավագները վկայել են՝ հաստատուն են ուղղափառ հավատքի մեջ, ապա խոստացել՝ աշակերտը և եկեղեցու սուրբ հայրերի և երանելի հայրապետների հետևորդը լինել: Ձեռնադրվողները անուն առ անուն մերժել ու նզովել են բոլոր հերետիկոսներին և հերձվածողներին: Յոթ ընծայացուներից հինգը՝ ամուսնացյալ , երկուսը կուսակրոն քահանայության ուղին են ընտրել։