Մայր Աթոռը օգնում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

19.02.2024

Մայր Աթոռի հովանու ներքո գործող կացարանում ապաստանած արցախցիներին այցելել է Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի պատասխանատու Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։ Այս պահին կացարում 16 ընտանիք է բնակվում՝ շուրջ 60 անձ: Արցախից բռնի տեղահանվածների խնդիրները Հայոց եկեղեցու ուշադրության կենտրոնում է։ Ինչպես Մայր Աթոռում, այնպես էլ տարբեր թեմերում տեղահանվածներին օգնության բազմաթիվ ծրագրեր են գործում։