Մայր Աթոռը շքանշան է հանձնել Հունաստանում բնակվող ամուսիններին

12.11.2024

Աշոտ եւ Լորա Թունյանները պատվո բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով են պարգեւատրվել երկար տարիներ Մայր Աթոռին աջակցելու, հատկապես Մյանմայում Հայոց եկեղեցու իրավունքների պաշտպանության գործում ունեցած դերակատարության համար: Այս զույգն է նաև Մայր Աթոռին ընծայաբերել արևային էլեկտրէներգիայի և ջրատաքացուցիչ կայաններ, հոգացել դրանց տեղադրման աշխատանքերը: Հայրապետական սրբատառ կոնդակում նշվում է նաև Մայր Տաճարի վերանորոգության համար Թունյանների արած նվիրատվության մասին: