Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Քահանայից տարեկան հավաքը

08.06.2015

Հունիսի 3-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հայոց Եկեղեցու թեմերում և կառույցներում սպասավորող քահանաների տարեկան հավաքը: «Հայոց Ցեղասպանության հետևանքները հայոց ազգային և հոգևոր կյանքում» խորագրի ներքո գումարված հավաքին ներկա էին 235 հոգևորականներ: Հավաքին մասնակցում էին նաև Արցախի, Վիրահայոց, Ավստրալիայի և Իրաքի հայոց թեմերի ներկայացուցիչներ: