Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի պաշտպանություն 2011
25.03.2011
Մարտի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Տ. Մեսրոպ աբղ. Պարսամյանի «Մարդու աստվածացման եռաստիճան ճանապարհը ըստ Ս. Ներսես Շնորհալու վարդապետության» թեմայով մասնավոր վարդապետական աստիճանի թեզը: Նա Մայր Աթոռի փոխդիվանապետն էր, իսկ վերջերս (17.03.2011թ.) հայրապետական տնօրինությամբ ծառայության է նշանակվել է Շվեյցարիայում՝ որպես առաջնորդական տեղապահ: