Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն Հոգևոր խորհրդի ժողով

24.02.2013

Փետրվարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Ժողովում քննության առնվեցին նվիրապետական աթոռներին և թեմական կյանքին, Եկեղեցու հոգևոր-կրթական, քարոզչական առաքելությանը, կանոնադրական ու ծիսական հարցերին վերաբերող մի շարք խնդիրներ: