Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով
26.06.2019
Հունիսի 19-ից 20-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Երկօրյա ժողովի նիստերին քննության առնվեցին առաջիկա Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպմանը, Հայրենիքում ու Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքին առնչվող մի շարք հարցեր: