Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը

11.05.2015

Մայիսի 8-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում նշվեց Երկրապահի օրը: Այս առիթով` Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: