Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հին Վեհարանի նորոգության եւ վերակառուցման առիթով կատարվեց օրհնության կարգ

28.12.2010

Դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հին Վեհարանի նորոգության եւ վերակառուցման առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ: Վերակառուցման աշխատանքներն իրականացվում են Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի մեկենասությամբ: