Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Խավարման կարգ
29.03.2013
Հինգշաբթի երեկոյան, երբ եկեղեցական օրն արդեն փոխվում է, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Խավարման կարգ, որը խորհրդանիշն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի մատնության, չարչարանքների և խաչելության: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը: