Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում ավարտվեց նոր գրադարանի ու ձեռագրատան համար նախատեսված կառույցները

24.02.2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում ավարտվեց նոր գրադարանի ու ձեռագրատան համար նախատեսված կառույցները: Լոնդոնաբնակ բարերարներ տեր եւ տիկին Վաչե եւ Թամար Մանուկյանները մատենադարանի բարերարներն են: Ներկայումս մատենադարանում ընթանում են կահավորման եւ սարքավորումների տեղադրման գործընթացները: Այն կլինի Մայր Աթոռի հիմնական գրադարանը, որտեղ նաեւ կպահպանվեն ու կցուցադրվեն հայ եկեղեցու ձեռագրերի հավաքածուները: Նոր շենքը նախատեսվում է բացել այս աշնանը: