Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մատենադարանում տեղի է ունեցել «Ճակատագրի Գեղարդը» գրքի շնորհանդեսը
02.07.2024
Ռուսաստանի գրողների միության անդամ, փաստաբան Ռուբեն Մարգարյանի գիրքը կրոնական դետեկտիվ է, որի իրադարձությունները տեղի են ունենում մեր ժամանակներում։ Պատումի առանցքում հրաշագործ գեղարդի կորսվելու պատմությունն է, որի վերաբերյալ հետաքննությունն է սկսում գրքի հերոսը։ Մինչեւ գիրքը գրելը հեղինակը որոշ ժամանակ Վեհափառ Հայրապետի թույլտվությամբ ապրել է Մայր Աթոռում և ծանոթացել հոգեւորականների կենցաղին։