Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցել է «Թանգարանային գիշեր» միջոցառմանը

22.05.2013

Մայիսի 18-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններն մասնակցեցին «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Այդ առիթով, Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում բացվեց ցուցահանդես` նվիրված Հայրապետական խորհրդանշաններին, Ամենայն Հայոց Հայրապետներին տրված եկեղեցական ու պետական պարգևներին, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվո բարձր շքանշաններին: