Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
20.05.2022
Ժողովի ընթացքում քննության կառնվեն Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության ընթացքին, Մյուռոնօրհնության կազմակերպմանը, Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի և Արցախի թեմերում եկեղեցու կրթադաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև Հայոց եկեղեցու վարչական, կանոնական ու հովվական կյանքին առնչվող հարցեր: