Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ-2014
04.09.2014
Օգոստոսի 31-ին` Ս. Աստվածածնի գոտու գյուտի տոնին, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ, որի ավարտին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, 2014-2015 թթ. ուսումնական նոր տարեշրջանի նախօրեին տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ: Արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բարձրագույն ուսումնական հասատությունների ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ: