Մայր Աթոռ Ս. Էջմիածնում բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը

08.10.2015

Սեպտեմբերի 28-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ նորակառույց «Գարեգին Ա» կրթական կենտրոնի բացումը: Արարողությանը ներկա էին կենտրոնի բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Տիտիզյանները, Տիտիզյան ընտանիքի անդամներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի բարերարներ և այլ հյուրեր: