Մայր Աթոռ այցելեցին Օլիմպիական խաղերի մեդալակիրները

01.09.2016

 Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մայր Աթոռի դիվանապետ Գերշ. Տ. Արշակ եպս. Խաչատրյանն ընդունեց Բրազիլիայում անցկացված 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանին և ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին: