Մայիսի 28-ը՝ ութհարյուրամյա Խորանաշատի ուխտի օր

06.06.2022

Մայիսի 28-ից 30-ը Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում անցկացվեցին միջնադարյան վանական նշանավոր կենտրոններից մեկի՝ Խորանաշատի 800-ամյակին նվիրված «Ոգեղեն սահմանապահ» խորագրով միջոցառումներ: Մատենադարանից այստեղ էր բերվել 1224 թվականին Խորանաշատում գրված «Տավշո կամ Խորանաշատի Ավետարանը»: